Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Մեդիա-տեխնոլոգիաները մարդուց խլում են նրա առողջ միտքը և վերածում այն սեփականության

Մեդիա-տեխնոլոգիաները մարդուց խլում են նրա առողջ միտքը և վերածում այն սեփականության
07.10.2026 | 15:05

Հարց են տվել.

- Ո՞նց տարբերենք քաղտեխնոլոգիան իրական գաղափարական կամ ճշմարտացի քարոզից։

Պատասխանեցի առաջին մտքով, շարունակեմ զարգացնել այն:

Եթե քո առաջին արձագանքը «էս ի՞նչ էշություն էր» միտքն է, ուրեմն, 99% գործ ունես տեխնոլոգիայի հետ:

Եթե երկրորդ արձագանքդ է՝ «էս էշությունն ինչի՞ են էսքան շատ մարդիկ կրկնում», ուրեմն, 100% գործ ունես տեխնոլոգիայի հետ:

Եթե 3-րդ արձագանքդ է՝ «էս էշությունը կրկնող մարդիկ ինչի՞ են բոլոր պատուհաններից գալիս՝ մտնում քիթս», ուրեմն, 200% գործ ունես տեխնոլոգիայի հետ:

Բնականաբար, պիտի հասկանաս՝ «էդ էշությունով» ինչ են ուզում քեզնից՝ փո՞ղ, ժամանա՞կ, ուշադրությու՞ն, ներգրավվածությու՞ն, թե՞ հենց քեզ են ուզում կյանքովդ մեկ՝ որպես էքսպլուատացիայի առարկա:

Բնականաբար, այս բոլոր արձագանքները դու կունենաս, եթե ուղեղդ գլոբալիստական քարոզով լվացված չէ, իսկ եթե արդեն լվացված է, ապա դու «էդ էշության» անունը կդնես «թրենդ» ու կվազես միանալու էն բոլորին, ովքեր կրկնում են «էդ էշությունը»։

Հ.Գ. Այս գրառման մեջ ևս առկա են մի քանի տեխնոլոգիաներ, որոնք, սակայն, միտված չեն ձեր ուղեղը լվանալու և ձեզնից որևէ բան տանելու, հակառակը, միտված են ձեզ որևէ բան տալու, բայց այս գրառումը լայն տարածում չի ստանա, որովհետև բոլոր լայն տարածողներն արդեն զբաղված են քեզնից գողանալու տեխնոլոգիաները տարածելով՝ հաճախ գաղափար չունենալով դրանց հեղինակների իրական մտադրությունների մասին, որովհետև իրենց ուղեղը ևս լվացված է, գուցե՝ մի 2 մակարդակ ավելի բարձր տեխնոլոգիայով, բայց միևնույն է, լվացված է:

Եվ եթե աղանդները զբաղված են հոգեորսությամբ, ինչի արդյունքում մարդուց խլում են նրա ունեցվածքը, ընտանիքը, հաճախ նաև դրդում են մարդուն ինքնազոհաբերման, ապա քաղաքական մեդիա-տեխնոլոգիաները մարդուց խլում են նրա առողջ միտքը, հետևաբար, կյանքի ռեսուրսը, ժամանակը և վերածում են այն սեփականության, ապա իրացնում, դարձնում են այն փող ու լցնում են իրենց բանկային հաշիվները:

Էնպես որ, հաջորդ անգամ, մինչ որևէ էշություն կանվանես թրենդ ու կկրկնես այն, քիչ ավելի երկար մտածիր:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 340

Մեկնաբանություններ